ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵԽԽՎ-ի ընդունած հայտարարությունը ստորագրել է նաև թուրք պատվիրակը

Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵԽԽՎ-ի ընդունած հայտարարությունը ստորագրել է նաև թուրք պատվիրակը
24.04.2015 | 01:06

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵԽԽՎ-ի հայտարարությունը ստորագրել է 170 պատգամավոր: ԵԽԽՎ պաշտոնական կայքում արդեն հրապարակվել է հայտարարությունը և ստորագրած պատգամավորների ցանկը: Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության տակ ստորագրել է թուրք պատգամավոր Նազմի Գուրը:

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ